Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

08 օգոս 2023 13:40

Մեր հարաբերություններն ազատ են.Գրիգորի Լեպսը պատմել է իրենից 40 տարով փոքր աղջկա հետ սիրավեպի մասին

Երգիչ Գրիգորի Լեպսը հայտարարել է, որ նոր սիրելին 40 տարով երիտասարդ է իրենից։ Նա 5-tv.ru-ի «Светская хроника» հաղորդաշարում խոսել է իր ընտրյալի մասին։


«Ես մեկ ընկերուհի ունեմ, հավատարիմ եմ նրան։ Քանի՞ տարով է փոքր ինձնից։ 40 տարով»,- հայտարարել է նա։


Միաժամանակ արտիստը նշել է, որ իրենց հարաբերություններն ազատ են։


«Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է անում, նրան չպետք է հետաքրքրի, թե ես ինչ եմ անում: Մենք, ասես, ազատ մարդիկ լինենք»,- խոստովանել է երգիչը։


Ի դեպ, աստղի խորհրդավոր կողակիցը վաղուց է նկատվել նրա բլոգում պատուհանների ու հայելիների արտացոլանքում։ 61-ամյա արտիստը նրա հետ մեկնում է հանգստի եւ ժամանակ է անցկացնում կիզիչ արեւի տակ։


Նաեւ նախորդ հարցազրույցներում արտիստը խոստովանել էր, որ իր կյանքում կա մի կին, ում հանդեպ անկեղծ զգացմունքներ ունի, եւ անգամ դեմ չէ ամուսնությանը։


Սակայն Լեպսն իր ընտանիքն է համարում նախկին կնոջը՝ պարուհի Աննա Շապլիկովային, ում հետ նա ամուսնացած է եղել 20 տարի։ Կինը նրան երեք երեխա է պարգեւել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր