ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

09 օգոս 2023 15:44

Իրանը ստեղծել է նոր գերձայնային թեւավոր հրթիռ, որով զգալիորեն կբարձրացնեն երկրի պատասխան հզորությունը ցանկացած ռազմական հակամարտության դեպքում

Իրանցի ռազմական գիտնականները ստեղծել են տեխնիկական նոու-հաու թեւավոր հրթիռի պատրաստման համար, որը կարող է շարժվել գերձայնային արագությամբ, տեղեկացրել է Tasnim-ը։


Թեւավոր հրթիռը, որը պատրաստել են տեղի մասնագետները, ներկայում փորձարկումների ի փուլում է, տեղեկացրել է իրանական ԶԼՄ-ն։


«Որպես  նոր սերնդի իրանական թեւավոր հրթիռ հայտնի գերձայնային ականը նոր էջ կբացի Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների պատմության մեջ, քանի որ գերձայնային արագությամբ թռչող հրթիռը որսալը չափազանց դժվար է»,- նշվել է հաղորդագրությունում։


Ինչպես նշել է ԶԼՄ-ն, մինչ այս հրթիռը՝ իրանական թեւավոր հրթիռներն օգտագործում էին հրթիռային շարժիչ հրթիռի թռչելու համար եւ հայրենական տուրբոռեակտիվ շարժիչ, որն ստացել էր «Tolu’» (արեւածագ) անվանումը։


«Ուղիղ-ճշգրիտ ռեակտիվ շարժիչների օգտագործումը ռազմածովային նավատորմի թեւավոր հրթիռներում եւ գերձայնային թեւավոր հրթիռները զգալիորեն  կբարձրացնեն Իրանի պատասխան հզորությունը ցանկացած ռազմական հակամարտության դեպքում եւ կխանգարեն ներխուժող ուժերին ժամանակին արձագանքել։


Այս ռեակտիվ շարժիչը օդառեակտիվ շարժչի տեսակ է, որն օգտագործում է շարժչի առաջանցիկ շարժումը՝ այրվելու նպատակով օդը ներծծելու համար, որն ստեղծում է ռեակտիվ քարշող ուժ»,- նշվել է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր