Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 օգոս 2023 13:18

Հայաստանը միջամտում է մեր երկրի ներքին գործերին, միտումնավոր սրում է իրավիճակը, ասել է ԱՄՆ պետքարտուղարին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։


Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։


Բայրամովն ասել է, որ Հայաստանը «տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը» (չակերտները՝ Tert.am) տարածաշրջանում, ինչպես նաև «խոչընդոտում է խաղաղության գործընթացին» (չակերտները՝ Tert.am)՝ շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին հայտարարություններով։


Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները» (չակերտները՝ Tert.am) անընդունելի են, Հայաստանը դեռ «հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել իր զինված ուժերը ադրբեջանական տարածքներից և միջամտում է մեր երկրի ներքին գործերին» (չակերտները՝ Tert.am)։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր