Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

12 օգոս 2023 16:00

Ադամ Շիֆն իր խոսքին հավատարիմ .պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։
 
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։
 
Նա իր տեսաուղերձում ներկայացրել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները` նշելով, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
 
«Քննարկվել է սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը»,– նշել է Մնացականյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր