Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 օգոս 2023 12:24

Պատրաստվում են Բանվորի արձանը տեղադրել նույն այն վայրում, որտեղից հանեցին.կան մարդիկ, ովքեր այդ կերպարը նույնացնում են Միքելանջելոյի Դավթի հետ

«Ասվում է, որ պատրաստվում են Արա Հարությունյանի կերտած Բանվորի արձանը տեղադրել նույն այն վայրում, որտեղից հանեցին: Ես մեր պատմության մեջ չգիտեմ մեկ այլ դեպք, երբ արձանը տեղադրում, հետո հանում, հետո նորից են տեղադրում,- ֆեյսբուքյան իր էջում գրում է գրականագետ Հովիկ Չարխչյանն ու հավելում,- երբ 1997-ին ապամոնտաժում էին, այդ քայլը պատճառաբանում էին հետևյալ կերպ. այն խորհրդային գաղափարախոսության արտահայտիչն է, այլ բան չէ, քան տձև մետաղային կերտվածք:


Հիմա, երբ Բանվորի արձանը վերադարձվում է, կան մարդիկ, ովքեր այդ կերպարը նույնացնում են Միքելանջելոյի Դավթի հետ:
Գեղագիտական ճաշակի ինչպիսի կտրուկ փոփոխություն ընդամենը 25 տարում:


Բոլորովին չեմ բացառում, որ տեղադրողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին մասնակցել են արձանի քանդմանը: Սա այնքան բնորոշ է կուռքեր պաշտող և նույն կուռքերին կործանող հանրությանը»,- գրում է Հովիկ Չարխչյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր