Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

14 օգոս 2023 13:15

Օգոստոսի 5-ին «Հայաստանը խափանեց»....եթե կատարեին այս պայմանավորվածությունները, ապա խնդիրը կլուծվեր օգոստոսի սկզբին,բանը չէր հասնի դրան

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը դարձել են «Հայաստանի կողմից միտումնավոր էսկալացիայի և ռևանշիզմի քաղաքականության զոհը» և կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ օգոստոսի 5-ին Եվլախում պետք է հանդիպում կայանար Արցախի ներկայացուցիչների հետ:

«Օգոստոսի 5-ին «Հայաստանը խափանեց» Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Եվլախում «Ղարաբաղի հայ համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունները։ Եթե Հայաստանն ու նրա «ինքնահռչակ սուբյեկտը» (Արցախի Հանրապետություն) կատարեին այս պայմանավորվածությունները, ապա խնդիրը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ընդունելի շրջանակներ ապահովելով «Ղարաբաղի տարածաշրջանի» բնակիչներին մարդասիրական ապրանքների մատակարարման համար, ինչպես նաև կհեշտացներ մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը»,-ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրերս Коммерсантъ պարբերականը գրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր բացել Ակնայով ճանապարհը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց՝ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը: Այս մասին պատմել էր Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող աղբյուրը:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Դրա էությունն այն էր, որ Ակնայով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումը։ Այդ ճանապարհի գործարկումից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«Այս տարբերակը պատրաստության բարձր մակարդակում էր»,- ասել էր Коммерсантъ-ի աղբյուրը:

Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես: Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Ակնայով: Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը. ԼՂՀ իշխանությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել տղամարդուն։ Ի վերջո, կողմերը փոխզիջման չեն եկել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր