Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում՝՝ օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 14-15-ին, 17-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-3 մ/վրկ, 14-19-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։