Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի»,- Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին հայտարարեց դիվանագետը։
«Դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»,- ընգծեց նա՝ նշելով գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի հետ կապված խնդիրները։
Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշատակեց Արդարդատության միջազգային դատարանի վճիռը, որը պահաջնում է Ադրբեջանից ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Նա նշեց, որ Եվրամիությանը զուգահեռ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ջանքերին։