Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 օգոս 2023 10:01

Գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից Սյունիքի մարզում են, նախապատրաստում են նրա այցը: Փաշինյանը լինելու է մարզպետարանում, այցելելու է ԶՊՄԿ: Կոմբինատի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիկնազորը շուրջ երկու օր անվտանգային աշխատանքներ է իրականացրել իրենց մոտ, այցի օրն էլ գաղտնի է պահվում, որ «տեռակտ չկազմակերպեն»։


Մեզ ասացին, որ Փաշինյանը չի համաձայնել մասնակցել Կապանի, Քաջարանի տոնական միջոցառումներին, որոնք պետք է կայանան օգոստոսի 19-ին եւ 20-ին, եւ այցն առաջ է գցել: Այն լինելու է զուտ աշխատանքային, պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերեւս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել, անգամ մարզային լրագրողներին է մարզպետարանը հրաժարվել հավատարմագրել, որ լուսաբանեն վարչապետի այցը։ Բայց ամեն դեպքում գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է:


Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր