«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

17 օգոս 2023 13:43

Վարորդների վարորդական խախտումների հետագիծն են դուրս բերել, բայց ոչ մի առանձնահատուկ բան չի գրանցվել․ Փաշինյանը Շիրակի մարզի ավտովթարի մասին

Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար:

Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով 11 կյանք խլած վթարին։

Նա նշեց, թե առաջին միտքն այն էր, որ եթե օրինակ՝ ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, իրենք կարող էին վերապահումներ ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեն հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն։ Սակայն, ըստ Փաշինյանի, արագ արձանագրել են, որ վարորդական իրավունքներն իրավազոր են։

Ավելին, Փաշինյանի ներկայացմամբ՝ նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն են դուրս բերել, բայց  ոչ մի առանձնահատուկ բան չեն գրանցել, վթարի մասնակից վարորդներն աննշան խախտումներ էին արել։

Վարչապետն ասաց, որ դեպքը, ըստ ամենայնի, քննությունը կպարզի։

Հետո Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց գործի քննությունից։

Ի պատասխան Քյարամյանը տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն։

«Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ արդյո՞ք կա խախտում, թե՞ ոչ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաև կասի, թե ով է մեղավոր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դեպքի քննության ընթացքում արտառոց տվյալներ չկան։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում դարձյալ խոսեց ավտոճանապարհների վիճակից և ուշադրություն հրավիրեց սպասարկման հետ կապված խնդիրներին։

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ճանապարհի կառուցման հաջորդ պահից սկսած պետք է պատշաճ սպասարկում իրականացվի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր