Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

17 օգոս 2023 18:04

Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա. Սերժ Թանկյանը կոչ է արել չեղարկել համերգը Բաքվում

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը դիմել է Imagine Dragons խմբին, կոչ արել՝ չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի գործողությունները

Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:

Երաժիշտը նշում է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։

«Մինչ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, արդեն արձանագրվող սովամահությամբ, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց կողմից այս հումանիտար աղետի անտեսումը: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, և մինչ դա տեղի է ունենում, նրանք պետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները», — գրում է Թանկյանը։

Նա իր գրառմանը կցել է նաև Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020 թվականին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։

Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր