Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

17 օգոս 2023 15:53

Ջրամատակարարման խափանման որոշ դեպքերում գործում է տուգանման ավտոմատ համակարգ՝ հօգուտ սպառողի. ՀԾԿՀ նախագահ

Կախված սեզոնայնությունից «Վեոլիա ջուր» ընկերության խնդիրները միշտ շատանում են։ Ջրապահանջարկի ավելացմամբ ավելանում է ճնշումը, որպեսզի ջուրն ավելի լավ հասնի սպառողներին։ Արդյունքում՝ համակարգի մաշվածության պատճառով սկսում են վթարներ գրանցվել։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ սպասարկման որակի խախտման դեպքում գործում է օպերատորին տուգանելու մի քանի տարբերակ։
«Եթե սպասարկման որակի կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ապա ավտոմատ տուգանքներ են կիրառվում։ Դա արված է սպառողի հարմարավետության համար։ Ոչ թե մենք երկարաժամկետ վարույթ ենք հարուցում, այլ՝ ավտոմատ տուգանքներ են վճարվում սպառողների հաշիվներին»,- ասաց նա։

Բաղրամյանի խոսքով՝ կան տուգանքի այլ տեսակներ նույնպես, որոնց դեպքում հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքները մուծվում են պետական բյուջե։
Գարեգին Բաղրամյանն առաջարկում է դիմումներ գրել «Վեոլիա Ջուր» ընկերության թերացումների վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր