ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

18 օգոս 2023 15:52

Ձեր գործը թշնամուն,հակառակորդին իրական պատասխան տալն է,այն էլ ցավացնող պատասխան

Արցախը քաոսի նախաշեմին է, պետք է զարթնել լեթարգիական քնից, հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել... Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը.

«Արցախում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած թշնամիներին պատասխան տվեցին միայն մեր հերոս տղաները՝ իրենց կյանքով և առողջության շնորհիվ,մնացածները և հատկապես ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուները և այդ պատասխանատուների կողմից նշանակված, լիազորված մանկլավիկները՝ կլինի քոռ,կլինի քառ,կլինի կաղ,կլինի քաչալ,կլինի գրագետ թե անգրագետ,կլինի հիմար թե խելոք, կլինի ապուշ թե կիրթ դարձել են արձանագրողներ, իրազեկողներ, փիառվողներ, կամ լավագույն դեպքում «օդ կրակողներ»:

Անհարգարժան և «հարգարժան» պատասխանատուներ Ձեր գործը թշնամուն, հակառակորդին իրական պատասխան տալն է, այն էլ ցավացնող պատասխան:

Դուք Ձեր անողնաշարությամբ մեր ժողովրդին պայքարող,մարտնչող հայից դարձրել եք «ստամոքսի գերի», նյութապաշտ և հոգեզուրկ ամբոխ...»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր