Արդյոք մայորի ապտակը զինվորին դրդեց վերջ տալ կյանքին, թե...Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել. «Ժողովուրդ»
![](https://armday.am/storage/posts/July2021/Nb1aqRASBsR6kKooKlvq.jpeg)
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օգոստոսի 11-ին ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանի դեպքով մեղադրանք է առաջադրվել, ու տնային կալանքի տակ է պահվում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն՝ առերևույթ հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելու համար։
Նկատենք՝ նախաքննական մարմինը չէր հրապարակել, թե ինչու էր մայորը բռնության ենթարկել զինվորին, մինչդեռ ակնհայտ է, որ սպան զինվորների գործողությունների մասով խայտառակ բացահայտում է արել ու ընքացք տվել։ Ինչո՞վ են զբաղված ՀՀ իրավապահ մարմինները, երբ զորամասերում զինվորները թմրանյութ են օգտագործում, ինչո՞վ են զբաղված Զինվորական դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, երբ սպան զինվորին սթափեցնող ապտակ է տալիս, ու մյուսները երևույթը արմատախիլ անելու համար անգործության են մատնված։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին և 11-ին Արարատի զորամասում իրենց կյանքին վերջ էին տվել երկու ժամկետային զինծառայող ՝Ժորա Կարապետյանը և Գրանիկ Խնկոյանը։ Գրել էինք, որ Ժորա Կարապետյանին ինքնասպանության էին հասցրել ծառայակից ընկերները (թեման եղել է դիրքում քնելը), իսկ, ահա, Գրանիկ Խնկոյանի ինքնասպանությունից առաջ զորամասում միջադեպ էր եղել»։