Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 օգոս 2023 13:30

Ալիևին դեսպոտ են հռչակել.«Բաց կառավարություն» կազմակերպությունը, որն ընդգրկում է ավելի քան 70 երկիր, որոշել է վերջնականապես հեռացնել Ադրբեջանին իր շարքերից

«Բաց կառավարություն» կազմակերպությունը, որն ընդգրկում է ավելի քան 70 երկիր, որոշել է վերջնականապես հեռացնել Ադրբեջանին իր շարքերից։ Ավելի վաղ սառեցվել էր Ադրբեջանի անդամակցությունը, գրում է infoteka24.ru-ն։

Կազմակերպությունը հնարավորություն է տվել Ադրբեջանին օրինական և գործնականորեն երաշխավորել քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Սակայն Իլհամ Ալիեւի կառավարությունը համառել է՝ առաջարկելով «համագործակցության ծրագրի» երեք տարբերակ։
Բոլորն էլ մերժվել են, քանի որ չեն համապատասխանում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանման ընդհանուր ընդունված չափանիշներին։ 

Թե ինչից էին բաղկացած Ադրբեջանի «փոփոխումները», հայտնի չէ։ Սակայն դա չի փոխում «Բաց կառավարություն» կազմակերպության որոշման իմաստը։ 

Հատկապես կարևոր է, որ այն ընդունվել է Բերձորի (Լաչին) միջանցքում և ընդհանրապես Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումից անմիջապես հետո (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով)։ Փաստն ակնհայտ է և հստակ ցույց է տալիս, որ Բաքուն չի կարող երաշխավորել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։

Միջազգային հանրությունն այսպիսով Ադրբեջանին նույնացրել է ավտորիտար ռեժիմների հետ։ Այսուհետ Իլհամ Ալիևը դեսպոտ է, որի խոսքը սկզբունքորեն տարբերվում է բռնության, մարդու իրավունքների ոտնահարման և հակառակորդների քաղաքական հետապնդումների վրա հիմնված իշխանության կոնկրետ կուրսից։ 

Ու եթե վերոգրյալին հավելենք, որ Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունները զրկված են մայրենի լեզվով սովորելու իրավունքից՝ նույնիսկ տարրական դպրոցում, ապա վկայակոչելով Ադրբեջանի թալիշական հասարակության կոչն՝ Ալիևին, ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի առաջարկած «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման պլանը» իրականում ոչ այլ ինչ է, քան ձուլման պետական ​​ծրագիր, իմա՝ Արցախի պատմական հայկական շրջանի բնիկ մեծամասնության անդառնալի տեղահանությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր