Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»    

21 օգոս 2023 09:39

Վնուկովո օդանավակայանը սահմանափակել է թռիչքները, թռիչքների մի մասը վերահղվել է այլ օդային նավահանգիստներ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ երկուշաբթի առավոտյան իր վերահսկողությունից անկախ պատճառներով սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և բացթողման վրա, որոշ թռիչքներ վերահղվել են այլ օդային նավահանգիստներ։

«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո»-ում օդանավերի ընդունման և բաց թողնման վրա: Անվտանգության նկատառումներից ելնելով ժամը 06:25-ից թռիչքների մի մասը վերահղվել է այլ օդային նավահանգիստներ»,- հայտնել են օդանավակայանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզի Ռուզա շրջանում կասեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր