ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232. «Ժողովուրդ»          Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»       Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»    

22 օգոս 2023 09:52

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մտածում է միայն հայերի մասին, սպասարկում նրանց շահերը.Ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Իսկենդերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին  մեղադրել է «հայերի շահերը» պաշտպանելու մեջ։


«Բոլորը գիտեն, որ տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ են պահպանում, խոսքերը չեն համապատասխանում գործողություններին։ Մենք դա նկատեցինք անհայտ կորածների հարցում»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ «միջադեպը հիմք է տալիս ասելու, որ ԿԽՄԿ-ն խաչակրաց արշավանքի առաքելություն է իրականացնում՝ թաքնվելով հումանիզմի սկզբունքների հետևում», և ԿԽՄԿ-ի աշխատակիցները որդեգրել են «խաչակրաց արշավանքի գաղափարախոսությունը և կառուցում են իրենց աշխատանքն այս ուղղությամբ»։


Վ.Իսքենդերովը նշեց, որ ԿԽՄԿ-ն հետապնդում է միայն Հայաստանի և հայերի շահերը՝ հանդես գալով նրանց դիրքերից. «Ինչպես տեսնում եք, ԿԽՄԿ-ն սպասարկում է իրենց զինանշանի նշանը կրողների շահերը։ Այսինքն՝ այս կազմակերպության դիրքորոշման մեջ առանցքային դեր է խաղում կրոնական գործոնը։ Մի խոսքով, տեղի ունեցածը հիմք է տալիս ասելու, որ ԿԽՄԿ-ն հանդես է գալիս որպես խաչակիրների խորհրդանիշ, կոմիտեն մտածում է միայն հայերի մասին, սպասարկում է նրանց շահերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր