ՀՀ ոչ բոլոր բուհերն են համաձայնել Արցախի ուսանողների համար հեռավար դասեր կազմակերպել

MediaHub-ը զրուցեց արցախցի ուսանողների հետ, որպեսզի պարզի ՝ ինչպես է կազմակերպվում գործընթացը։
Մեզ ասացին, որ վերջիններս այցելում են ԿԳՄՍ նախարարություն և դիմում լրացնում, ներկայացնելով փաստաթղթեր, որ ընդունվել են Արցախի տարածքից դուրս որևէ բուհ և սպասում իրենց հերթին, որպեսզի ռուս խաղաղապահները իրենց տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն։ Մեր զրուցակիցը նշեց, որ տեղեկացվել են, որ առաջնային տեղափոխելու են ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարան ընդունված ուսանողներին նույնպես արտոնություն է տրվելու։
«Հեռավար կրթության վրա հույս անգամ դնել չենք կարող, քանի որ ինտերնետ կապի բացակայությունը և լույս չլինելու հանգամանքը միանշանակ թույլ չեն տա, որպեսզի մենք անցկացնենք մեր դասերը, բացի այդ՝ ՀՀ ոչ բոլոր բուհերն են համաձայնություն տվել Արցախի ուսանողների համար հեռավար դասեր կազմակերպել»,- հավելեց մեր զրուցակիցը, ում տեղեկացրել են, որ առաջիկա օրերին նա ևս կտեղափոխվի Հայաստան: