Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 օգոս 2023 15:21

44-օրյա պատերազմում եղբորը կորցրած, ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց

«Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։


Ջանիկի եղբայրն էլ 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորային Հովհաննես Ալիշյանն էր։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:


Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք:


Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա էր և հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր