Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 օգոս 2023 16:31

Արցախի նախագահականից հերքեցին լուրերը.Արցախում Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել․Լուսինե Ավանեսյան

Արցախի նախագահականից հերքեցին լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու:


Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։


Նախագահ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Tert.am-ին հայտնեց, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Այլ հարցերի վերաբերյալ նա տեղեկություններ չի փոխանցել։


Հիշեցնենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր էր համարել Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։


Իսկ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկման չի մասնակցել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր