Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից          Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 օգոս 2023 14:22

Բաքուն նախատեսում է Լաչինը միակողմանի բացել՝ ԼՂ բնակիչներին դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության

Մեր տեղեկություններով՝ Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության, այդ մասին թվիթերյան(X) էջում գրում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը՝ առանց վերադառնալու հնարավորության։
Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- նշել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր