Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

25 օգոս 2023 21:53

Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստում է կատարվել.Ավագ քույրն իր արգանդը նվիրել է քրոջը

Բրիտանացի 40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար։ Նրանք երկուսն էլ ցանկացել են անանուն մնալ։

Այպիսով, քույրերի շնորհիվ Օքսֆորդի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստումը։

BBC-ն գրում է, որ կրտսեր քույրը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, երբ արգանդը բացակայում է կամ թերզարգացած է, բայց ունի գործող ձվարաններ: Դոնորն արդեն երկու երեխա ունի և ամբողջացրել է իր ընտանիքը։

Այս տարվա փետրվարին Չերչիլի անվան հիվանդանոց վիրահատարաններից մեկում ավելի քան 30 բժշկից բաղկացած խումբն իրականացրել է մոտ 17 ժամ տևողությամբ փոխպատվաստումը։

Գինեկոլոգ-վիրաբույժ, պրոֆեսոր Ռիչարդ Սմիթը, որ եղել է օրգանների որոնման թիմի ղեկավարը, 25 տարի ուսումնասիրել է արգանդի փոխպատվաստումը: Տեղի ունեցածը նա մեծ հաջողություն է որակել։

«Այս ամբողջ պատմությունը շատ էմոցիոնալ էր։ Մենք բոլորս մի քիչ արցունքոտվեցինք»,-ասել է նա։

Փոխպատվաստման վիրաբույժ Իզաբել Կիրոգան, ով ղեկավարում էր արգանդը պատվաստող թիմը, պատմել է, որ կրտսեր քույրն ուղղակի երջանիկ էր, նա կարծես լուսնի վրա լիներ։

«Նա  հույս ունի, որ կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու երեխա: Նրա արգանդը գործում է, ինչը  հիանալի է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին»,-ասել է բժշկուհին։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում 15 հազար կին կա, որոնց մոտ անպտղությունը պայմանավորված է կամ ի ծնե արգանդի բացակայությամն, կամ այդ օրգանի թերզարգացած լինելով։ 

2014 թվականին Շվեդիայում մի կին դարձավ առաջինը, ով երեխա ունեցավ արգանդի փոխպատվաստման արդյունքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր