Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

25 օգոս 2023 18:35

Տեսանյութ.Ավինյանն անդրադարձավ մայրաքաղաքում առկա խնդիրներին, մտահոգիչ է խմելու ջրի հարցը

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Էրեբունի վարչական շրջանում։

Ավինյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքում առկա խնդիրներին․ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Երևան քաղաքում իրականացրել եմ շրջայցեր և շատ խնդիրներ ինքս ինձ համար բացահայտել եմ հենց այդ շրջայցերի ժամանակ»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադառնալով քաղաքում առկա խնդիրներին՝ առանձնացրեց նաև խմելու ջրի հարցը. «Իհարկե դա Երևանի քաղաքապետարանի տիրույթում չէ, երեկվա հանդիպումների ժամանակ խոստացել եմ, որ եթե այդ խնդիրը որևէ մեկ այլ մարմին չկարողանա լուծել, պատասխանտու հայտարարում եմ՝ մենք կլուծենք: Մենք «Վեոլիա ջրի» հետ ունեցել ենք քննարկումններ, «Վեոլիա ջուր»-ն արդարացի ասում է, որ ինքը սահմանափակված է տարեկան ներդրումներ անել իքս չափով, որը բավականին փոքր գումար է և որը կոյուղագծերի, ջրագծերի փոփոխման համար բավարար չէ: Խոսելու ենք Կառավարության հետ. այն գումարները, որ Կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է հետ ուղղվեն էդ ջրագծերի վերակառուցմանը: Դա իրագործելի է և վստահ եմ՝ իրականացնելու ենք»,- ասաց Ավինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր