Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

28 օգոս 2023 14:30

Տեսանյութ.Լաչինի միջանցքում ՀՀ եկող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին

Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։

Այս մասին հայտնել է Инфотека24 թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին

Նշվում է, որ նարդին գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։

Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։ Բացի այդ, ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառ։
Տեսանյութը՝ այստեղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր