Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար       Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 օգոս 2023 14:11

ԱՀ տեղեկատվական շտաբը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված ուսանողի մասին

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր