Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»          Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»       Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»    

28 օգոս 2023 18:02

Չեչնիայում, ըստ նոր կանոնների, կարգելվեն ճոխ հարսանիքները, ոչ մի թանկարժեք նվեր

Չեչնիայի մահմեդականների հոգևոր վարչությունը իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «Պարտադիր նորմեր հարսանեկան տոնակատարությունների անցկացնելու համար»՝ տարածաշրջանին վերաբերվող փաստաթուղթը։
Այն մշակվել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ։

Հրապարակումից հետևում է, որ 50 հազար ռուբլու չափով օժիտը, թեյը, շաքարավազը, ոչխարները մնում են անփոփոխ ատրիբուտներ «չեչենական ավանդույթներին համապատասխան»։ Հարսի գնի չափը սահմանվում է ըստ ցանկության, բայց նաև ավանդույթի համաձայն։

Ըստ նոր կանոնների՝ արգելվում է փեսային, սկեսրայրին, սկեսուրին (փեսայի ծնողներին) և այլոց թանկարժեք նվերներ անել։

Սահմանափակված է նաև փեսայի կողմից՝ այցելելու դեպքում շռայլ նվերներ անելը՝ «սահմանված ավանդույթից ավելին»։
Բացի այդ, փեսայի ծնողները, այցելելով հարսնացուի հարազատներին, պետք է պատրաստեն նվերներ, որոնք «չեչենական հասարակության մեջ վաղուց ընդունված են», բայց ոչ թանկարժեք։

«Ցանկացած ավելորդություն, որը չի համապատասխանում ո՛չ իսլամին, ո՛չ չեչենական ադաթներին, այսինքն՝ թանկարժեք նվերները, ինչպիսիք են ադամանդե մատանիները, մորթյա բաճկոնները, կենցաղային տեխնիկան, բնակարանները, մեքենաները և այլն, խստիվ արգելվում են»,- ասվում է փաստաթղթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր