Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

28 օգոս 2023 15:21

Առևանգվածները երեքն են. ինչում է մեղադրում Ադրբեջանը երիտասարդներին

Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանցիներն այսօր Լաչինի անցակետից առևանգել են 22-ամյա Ալեն Սարգսյանին, որն Արցախի Մարտունու շրջանից է։ 

Տղան ֆուտբոլիստ է: Պարզվեց, որ նա միակը չէ, ում Ադրբեջանն առևանգել է: Այս պահի դրությամբ խոսվում է երեք երիտասարդի մասին:

Մինչ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտնել պատճառը, թե ինչում են մեղադրում երիտասարդներին:

Նշվում է, որ երեքն էլ Մարտունու ֆուտբոլային ակումբի մարզիկներ են և 44-օրյա պատերազմից հետո, իբրև թե, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ադրբեջանի դրոշի նկատմամբ: Դեպքից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հարուցվել էր քրեական գործ, իսկ 11 մարզիկների նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր