Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 օգոս 2023 16:52

Արցախցիները ոտքի են կանգնում․Էլ էսպես չի լինի,գլուխ գլխի տանք ու հասկանանք՝ ինչ ենք անելու

Քիչ առաջ տեղեկացանք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում հերթական արցախցուն են առևանգել․ այս անգամ 22-ամյա երիտասարդ մի տղայի են տարել, որը գալիս էր Հայաստան՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ 


Նշենք, որ սա երրորդ դեպքն է, որ ադրբեջանցիներն արցախցու են առևանգում ու ինչ-որ շինծու գործ «բարդում» նրա գլխին։


Մեր տեղեկություններով՝ արցախցիներն այս դեպքից հետո այսօր 17:00-ին հավաքվելու են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք արդեն հույսները կորցրել են, անգամ չեն ուզում լսել իրենց կամ Հայաստանի իշխանության անունը, քանի որ հասկանում են՝ իրենց խնդրի հետ միայնակ են։ Շարքային քաղաքացին ինքն է իր գլխի ու ապագայի տերը։


«Էլ էսպես չի լինի, պիտի մենք, սովորական, հասարակ մարդկանցով ոտքի կանգնենք, գլուխ գլխի տանք ու հասկանանք՝ ինչպես ենք ապրելու, եթե իհարկե, ապրել ուզում ենք։ Արդեն դիմանալու ու հանդուրժելու չի։ Կա՛մ ապրում ենք՝ պայքարով, կա՛մ համակերպվում, որ մեզ կոտորելու են, կամ, լավագույն դեպքում, ժամանակ տալու, որ մեր տուն ու տեղը, հողն ու ծուխը թողնենք, փախչենք Հայաստան։ Ընտրությունը մերն է, ու գուցե հենց այսօր պիտի մենք հստակ որոշում ընդունենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։


Նա նշեց, միակ վախը, որ ունեն, Արցախի նախագահի կողմից ուղարկված «ակտիվիստների» հերթական սադրանքն է, որ էլի կգան, փափուկ բարձ կդնեն իրենց գլխի տակ ու կհամոզեն տուն գնալ, չըմբոստանալ։


«Արցախցու ձայնը իրենց սուտ ակտիվիստները անընդհատ լռեցնում են, հիմա էլ կարող է դա անեն։ Բայց հոգնել ենք, ապրել ենք ուզում։ Մեր անմեղ խոխացը ինչո՞ւ պիտի վտանգելով ուղարկենք սովորելու։ Մենք հստակ հարցեր պիտի տանք թե՛ մեր իշխանությանը, թե՛ ռուս խաղաղապահին։ Ինչքան լռեք, այդքան ավելի է ամեն ինչ ծանրանալու, անտանելի դառնալու»,- նկատեց նա։


Նշենք, որ մեր տեղեկություններով՝ տարբեր խմբեր որոշել են այսօր 17:00-ին հավաքվել Վերածննդի հրապարակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր