Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 օգոս 2023 15:50

Լաչինում ՌԴ խաղաղապահներն ամբողջությամբ արգելափակել են ադրբեջանական ապօրինի անցակետի գործունեությունը

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը ամբողջությամբ արգելափակել է Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետի շահագործումը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը։

«Վերջին օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 500 մարդ, երեկվա միջադեպից հետո անցակետի աշխատանքը երկու ուղղություններով էլ ռուս խաղաղապահների կողմից ամբողջությամբ կասեցվել է։

Հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ խաղաղապահ զորակազմը մնացել էր առանց հրամանատարի՝ նախորդն արդեն հեռացել էր, իսկ նորը ժամանել է միայն երեկ երեկոյան»,-նշել է Բադալյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր