ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

31 օգոս 2023 10:17

Կարող է հանկարծամահ լինեմ, եթե իմանամ, որ կա ինձանից Պուտինին նվիրված մեկը, կյանքովս եմ պարտական նրան եւ պատրաստ՝ կատարել նրա ցանկացած հրաման

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, որ իր կյանքով կրկնակի պարտական է Պուտինին եւ պատրաստ է կատարել նրա ցանկացած հրաման։


«Ես Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի հետեւակ եմ եւ ինքս ինձ չեմ պատկանում։ Ես պատկանում եմ կրոնին, Հայրենիքին եւ նրա շահերին։ Եվ ես պատրաստ եմ կատարել Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկացած հրաման»,-գրել է նա Թելեգրամի իր ալիքում։


Կադիրովի խոսքով՝ ինքը կարող է հանկարծամահ լինել, եթե իմանա, որ կա իրենից Պուտինին նվիրված մեկը։


Նա նաեւ մեկնաբանել է հրապարակումը, որում քաղաքագետը խոսել է Կադիրովի մոտալուտ մահվան մասին։ Չեչնիայի ղեկավարը դա անվանել է էժանագին տեղեկություն, որն ուղղված է Ռուսաստանի ներսում տարաձայնություններ սերմանելուն, եւ որի նկատմամբ ինքն արհամարհական վերաբերմունք ունի։


Կադիրովն ավելի վաղ ասել է, որ իր կյանքով կրկնակի պարտական է Պուտինին։ 2016-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ անսահման նվիրված է Ռուսաստանի նախագահին, բայց ոչ միայն ծառայության մեջ, այլ անձամբ: «Ես նրան կյանքով եմ պարտական։ Ես գիտեմ, թե ինչպիսի մարդ է Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչ է նա արել իմ ժողովրդի եւ անձամբ ինձ համար»,-ասել է նա։


Միաժամանակ, նա պատմել է, որ 2004 թվականի մայիսին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ իր հոր՝ Ահմատ Կադիրովի մահից հետո Պուտինը Ռամզան Կադիրովին հնարավորություն է տվել կռվել չեչեն ժողովրդի եւ ամբողջ Ռուսաստանի թշնամիների, ահաբեկիչների դեմ։


«Իմանալով, որ ես երիտասարդ եմ, կրթված չեմ, քաղաքական գործիչ չեմ, տնտեսագետ չեմ, հավատացել է ինձ եւ որոշակի տեղամաս հանձնարարել։ Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին խնդրեցի՝ թույլ տվեք արժանապատվորեն մեռնել մարտի դաշտում, ուրիշ ոչինչ չէի ուզում։ Դրանով ես պարտական եմ նրան»,-նշել է Կադիրովը։  


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր