Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

06 սեպ 2023 12:17

Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին- առանձին առաջարկություններ ներկայացնելը.ԼՂ-ն «խուրդվում» է նաև Ստեփանակերտի էլիտայի անպատասխանատու վարքագծի հետևանքով

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


«Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին- առանձին առաջարկություններ ներկայացնելը


Սամվել Բաբայանը հաստատում է, որ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց չի մանրամասնում՝ ո՞ւմ, ի՞նչ խողովակներով և ի՞նչ արձագանք է ստացել։


Երբ ասում եմ՝ ԼՂ-ն վաղուց կորցրել է իր սուբեկտությունը, հենց նման իրավիճակը նկատի ունեմ:
Մինչև վերջերս Արցախի էլիտայի տարբեր ներկայացուցիչներ սեպարատ աշխատում էին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ՝ պայքարելով, այսպես ասած, գեներալ- գուբերնատորի կարգավիճակի հետ:


Հիմա փաստորեն սկսվել է Ադրբեջանի հետ «ինտեգրման» կուրսը: Բաբայանի «բացահայտումից» պարզ է դառնում, որ Ստեփանակերտում փաստացի գոյություն չունի իշխանություն(ինչը սուբեկտության հիմնական հատկանիշներից մեկն է) ու ԼՂ էլիտայի տարբեր սուբյեկտներ «յուրովի» «ինտեգրվում» են Ադրբեջանին:


Ես որևէ մեկին մեղադրելու ցանկություն չունեմ, փաստն եմ արձանագրում, որը թերևս ստեղծված ծանր վիճակի արձանագրումն է:


ԼՂ-ն «խուրդվում» է ոչ միայն Ալիևի ագրեսիվ քաղաքականության, Փաշինյանի «հետևողական» քաղաքականության, այլ նաև Ստեփանակերտի էլիտայի անպատասխանատու վարքագծի հետևանքով:


Ի՞նչ է նշանակում Բաքվին առանձին- առանձին առաջարկություններ ներկայացնելը: Բաքվի հետ խոսել պետք է ու անպայման, բայց դա պետք է անել պաշտոնական Ստեփանակերտի խողովակներով, եթե, իհարկե, Արցախի էլիտան գիտակցում է գոնե նվազագույն սուբեկտության կարևորությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր