Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»          ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են․«Հրապարակ»       Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության կազմը, «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներին․ «Ժողովուրդ»    

07 սեպ 2023 11:56

Տեսանյութ.Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:




Այս մասին Կառավարության նիստում  հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ Ադրեբաջանական լրատվամիջոցներում և տեղեկատվական հարթակներում  ավելի է  ահագնացել հակահայկական և ատելության հռետորաբանությունը։


Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։


Բացի այս, վարչապետը նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։


«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:


«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է, որ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր