Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 սեպ 2023 12:38

Առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքեր.Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար

Վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է: Այս  ասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, դա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը  Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է ԱՀ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ ուղղությամբ անընդհատ նկատելի են զրահատանկային, հրետանային, հրթիռային զորքերի համալրումներ: Ըստ նրա, առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը։
 
Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար:

Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, այդ մասին տեղեկացվել է ռուսական կողմը»,-ասաց Աբրահամյանը՝ այս փուլում այդ գործընթացը ձախողված համարելով:

Պատգամավոր դժվարացավ ասել, թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, թե ոչ: Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն: Սա եղել  է ռուսական առաջարկը: Եվ պատգամավորը չի բացառվում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը, դրանով հիմքեր նախապատրաստել Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ փուլում է, մոտենում է պիկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր