Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

12 սեպ 2023 15:12

Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Այո, Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտումներ իրականացնել

Նման քայլերը կարող են որոշակի չափով նվազեցնել Արախում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը ժողովրդի սոցիալ-կենցաղային պյմանների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով, որ այսօր Ակնայից ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ:

«Այս մեքենայի շարժը, որը Ակնայով մտել է Ստեփանակերտ, հնարավորություն է տալու եւ ըստ պայմանավորվածության Լաչինի միջանցքը ամբողջությամբ կբացվի:

Լաչինի նոր ճանապարհը, որ կառուցվել է, դա միջանցք չէ եւ ՀՀ իշխանություններն ինչ են մտածում դրա մասին: Այնուամենայնիվ այդ ճանապարհը պետք է բացվի եւ ամեն ինչ պետք է անել նախեւառաջ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանին պարտադրելու, որպեսզի այս միջացնքը բացվի: Երբ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ՝ նաեւ այդ հարցը կարելի է դնել  ՌԴ իշխանությունների առջեւ, որպեսզի իրենք էլ գործնական ու հստակ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին պարտադրելու, որ ճանապարհը բացի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Դիտարկմանը, որ հնարավոր է Լաչինի միջանցքը եւ Ակնայի (Աղդամի) ճանապարհը բացվելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը եւ մնա միայն Աղդամի ճանապարհը, Սեյրան Օհանյանն ասաց. «Միշտ երկու երաշխիք կա. առաջինը ազգային երաշխիքներն են՝ անվտանգության համակարգն ու մեր համախմբումը: Ես նկատի ունեմ նաեւ ՀՀ իշխանության ուղիղ կապը Արցախի իշխանության հետ, նաեւ համակողմանի աջակցությունը: Երկրորդը միջազգային երաշխիքներն են եւ այստեղ կարծես միջազգային երաշխիքներն ավելի մեծ դեր ունեն: Այո, Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտումներ իրականացնել, դրա համար Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն նաեւ միջազգային երաշխիքների ուղղությամբ, որովհետեւ Ադրբեջանի վրա ազդելու միակ հնարավորությունն այսօր միջազգային հարթակներն են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր