Շատերը գիտեն՝ աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը.Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա
![](https://infoport.am/uploads/posts/b6388accbbd67eb0c8720a9dbc06a19f.jpg)
«Հետո էլ, պարո՛ն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ, ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք՝ Աժ նիստում իր ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ ՔՊ պատգամավորներին՝ նշելով, որ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, դեռ ժամանակ ունեք, շուտով, երբ հնչի զանգը, կլինի գործողությունների ժամանակը