Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ          ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %       Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը    

13 սեպ 2023 12:49

ՄԱԿ-ը Հայաստանին կոչ է արել հարգել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»

ՄԱԿ-ից արձագանքել են Լեռնային Ղարաբաղում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրություններին:


 
«Մենք ցանկանում ենք հիշեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Հայաստանին հարգել դրանք ամբողջությամբ»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:


Պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման համար՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր