Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

13 սեպ 2023 13:44

Մեր երկիրը սիրով է վերաբերվում Հայաստանին, հայ ժողովրդին.Եվ արժե՞ ամեն ինչի վրա խաչ քաշել...

Ռուսաստանի հետ վեճը աղետալի է Հայաստանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

Նրա խոսքով, Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը «աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդների միջև վեճ հարուցելու համար»։

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ հենց Հայաստանի համար»,- ասել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, Ռուսաստանը պատմականորեն «ոչ միայն իրեն դրսևորել, այլ վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր», «օգնել և օգնում է ամենադժվար պահերին»:

Ռուսաստանը նաև «միշտ գիտեր, թե ինչպես ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը չի կիսում որևէ որոշում», - ընդգծել է Զախարովան։

«Բայց նա ընդունեց, քանի որ հարգեց այս երկրի ինքնիշխան ընտրությունը։ Մեր երկրում այսպես են մտածում, այդպես են զգում, սիրով են վերաբերվում Հայաստանին, հայ ժողովրդին։ Եվ արժե՞ ամեն ինչի վրա խաչ քաշել... Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման ծրագրեր չունի», - նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր