Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

26 սեպ 2023 10:00

Թե ովքեր են Ադրբեջանի համար ուղիղ եթեր ապահովում Հանրապետության հրապարակից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ն, պարզվում է, ոչ միայն քաղաքական եւ անվտանգության հարցերում է աջակցում Ադրբեջանին, այլեւ` տեղեկատվական: Ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում իրականացված խաղաղ ակցիաները հեռարձակվել են նաեւ ադրբեջանական հեռուստաալիքներով` ուղիղ եթերի ֆորմատով, ինչը նշանակում է, որ տեղում լրագրողական խումբ են ունեցել: Առաջինը դա նկատել է «Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանը, ով անմիջապես շտապել է Հանրապետության հրապարակ՝ պարզելու, թե ովքեր են Ադրբեջանի համար ուղիղ եթեր ապահովում:


Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական Rutply հեռուստաալիքից: Նրանք Եսայանի հետ զրույցում արդարացել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է Ադրբեջանն իրենց ուղիղ եթերից օգտվում: Հավաքի մասնակիցները ռուս օպերատորներին՝ ստիպել են անջատել ուղիղ եթերը, որպեսզի տեսնեն՝ ադրբեջանական ալիքների ուղիղ եթերը նույնպե՞ս անջատվում է:


Ռուս օպերատորների ուղիղ եթերն անջատելուն պես անջատվել են նաեւ ադրբեջանական ուղիղ եթերները: Դա տեսնելով` ռուս օպերատորները հեռացել են տարածքից եւ անհետացել»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր