Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 սեպ 2023 15:33

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին՝ մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը և ընդգծելով, թե իբր «Երևանը փորձում է միջազգային հանրությանը մոլորեցնել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների առնչությամբ»։

«Չնայած սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա, սակայն Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տեղաբնակ հայերի «էթնիկ զտումներ» իրականացնելու մասին տեղեկատվության տարածումը հստակ ցույց է տալիս, թե որքան ոչ համակարգված և կեղծ է Հայաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նախարարությունը հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը կապ չունի Արցախից հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։

«Մենք պատրաստ ենք նրանց ապահովել կյանքի ավելի լավ պայմաններով... Ադրբեջանը վճռական է Հայաստանի ժողովրդին վերաինտեգրել որպես իրավահավասար քաղաքացիների: Մեր ընդունած միջազգային պարտավորությունները ամուր հիմք են հանդիսանում այս նպատակին հասնելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր