Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 սեպ 2023 10:01

Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնագաղթել էր արդեն 68 հազար 386 անձ՝ Արցախի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրից Արցախում հայ չի մնա։


Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Արցախից մեզ հայտնում են, որ եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, ապա Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է։


Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։


Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։


Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր