Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

30 սեպ 2023 11:43

Եթե մենք այլ մտադրություն ունենայինք, սեպտեմբերի 20-ին գործողությունը չէր դադարեցվի, հերթական անգամ չփորձել մեր համբերությունը

Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում ենք այդ մասին և դա անում ենք  ողջ պատասխանատվությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե մենք այլ մտադրություն ունենայինք, սեպտեմբերի 20-ին գործողությունը չէր դադարեցվի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան սա: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանի ղեկավարությանը, նրանց թիկունքում կանգնածներին, և նրանց, ովքեր մտածում են Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ անընդունելի ծրագրերի մասին, հերթական  անգամ չփորձել մեր համբերությունը։

Ուստի հիմա՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո, ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա։ Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը։ Եվ դրանից հետո կամ սրան զուգահեռ ակտիվորեն աշխատել սահմանների սահմանազատման վրա և վերջ դնել երկարատև առճակատմանը։ Մենք խաղաղություն ենք ուզում Կովկասում, և դա հասանելի է։ Իսկ ընտրությունը պետք է Հայաստանը  կատարի»,- հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր