Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

06 հոկ 2023 12:02

Կոտրել են «Արցախբանկ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել 60 մլն դրամ և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն:

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին,  «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով:

Հաջորդ օրը՝ առավոտյան, նա նկատել է, որ ահայտ անձը կամ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել ողջ գումարն ու պարկերով եղած ոսկյա զարդերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր