Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բшխվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հոկ 2023 10:33

«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի»։


Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրն օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում ելույթի ժամանակ։


«Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա,  որը կազմում է Տնտեսական համագործակցության կազմակերպության աշխարհագրության ռազմավարական առանցքը»,- ասել է Ֆիդանը:


Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասնել «որոշակի ազդակի՝ կապված Հարավային Կովկասում նոր դինամիկայի հետ, և, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի՝ ի շահ Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամների»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր