Եվրոպացիներն Իլհամին պատժել են. դե Իլհամն էլ փորձառու դիվանագետ է ու կարողանում է «յոթ մոր կաթ ծծել»

Իհարկե, բանաձևը նախևառաջ աշխարհաքաղաքական մրցակցության արգասիք պետք է համարել. սա, կարելի է ասել, Իլհամի՝ Գրանադա չմեկնելու գինն է, որը եվրոպացիները գնահատել են որպես պրոռուսական քայլ, Բաքվի ցանկության յուրատեսակ դրսևորում՝ դուրս չգալու տարածաշրջանային ֆորամտից, հեռու մնալու Արևմուտքից ու հավատարիմ լինել Պուտինին առնվազն այս փուլում:
Կասկած չկա, որ եթե Ադրբեջանը համառի իր ռուսամետության հարցում, ապա շատ շուտով կարող են այլ ճնշումներ էլ լինել, ու մի օր Արևմուտքը կարող է նույնիսկ խոսել Ացրախում տեղի ունեցած ցեղասպանության մասին՝ այն հավասարեցնելով 20-րդ դարասկբին տեղի ունեցած Հայոց մեծ ցեղասպանության հետ. հայերին սկսում են սիրել ու արժևորել միայն այն ժամանակ, երբ թուքերն իրենց խելոք, հնազանդ չեն պահում՝ մեզ դարձնելով առևտրի առարկա:
Իհարկե, Իլհամը փորձառու դիվանագետ է ու կարողանում է «յոթ մոր կաթ ծծել»՝ հակառակ Նիկոլի, ի դեպ, որին այդ «յոթ մայրերը» սիրում են միայն բամփել՝ արդյունքում բամփելով բոլորիս գլխին: Նավթը հզոր զենք է, և ինչ-որ բան հուշում է, որ Իլհամը բոլոր դեպքերում կկարողանա Եվրոպայում գտնել այնպիսի ազդեցիկ մեկին, որի համար հայի արյունը ջուր է, իսկ նավթն ու խավիարը՝ ամեն ինչից վեր:
***
Ադրբեջանի ԱԳՆ-ը չի ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևն ու հանձնարարականը։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԵԽԽՎ-ն հերթական անգամ չի կարողացել «անաչառ» մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԵԽԽՎ-ն հերթական անգամ չի կարողացել «անաչառ» մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։
lraber.online