Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը       Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին    

14 հոկ 2023 17:28

Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Յուրաքանչյուր անձ, որն ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները:
 
«Ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն, որոնցից 17-ը ծառայություններ են մատուցում պետական պատվերի շրջանակներում Երևանում և հանրապետության տարբեր մարզերում:
 
Այդ թվում`
•ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:
 
•ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան 30 մահճակալ ունեցող բաժանմունք»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր