Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու          Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային       Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ    

16 հոկ 2023 00:14

Որոնք են կենդանակերպի յուրաքանչյուր նշանի բնավորության լավագույն գծերը

1. Խոյ
Խոյն ամենաշատը վստահ է իր վստահությանը: Նա գիտի, որ եթե ինչ-որ բան է ուզում կյանքից, դա կստանա, քանի որ հսկայական թափանցող ուժ ունի: Նա գլուխը բարձր է պահում նույնիսկ երբ մարդիկ փորձում են խաթարել իր հեղինակությունը կամ կասկածի տակ դնել իր ունակությունները:

2. Ցուլ
Հրաշալի ընկեր է, դրանում բացարձակապես համոզված է: Գիտի մարդկային որակյալ հարաբերությունների գինը և աշխատում է առավելագույնս պատասխանատու և հուսալի լինել: Եթե ձեզ պետք է մարդ, ով ձեզ համար ամուր թիկունք կլինի և ամեն ինչում կաջակցի, Ցուլից լավ ընկեր չեք գտնի:

3. Երկվորյակ
Ամենաշատը վստահ են ամեն ինչում և բոլորի մեջ բարին տեսնելու իրենց ունակության հարցում: Դրականությունը նրանց համար փրկվելու և ամենածանր ժամանակներում դիմանալու միջոց է: Երկվորյակները համոզված են, որ կարող են իրենց կյանքը դեպի լավը փոխել պարզապես ավելի բարի և երջանիկ լինելով:

4. Խեցգետին
Ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ հոգ է տանում իր մասին, ձեր կամ մնացած բոլորի մասին: Նա համոզված է, որ մտերիմ մարդկանց կյանքը կարող է ավելի ուրախ և լուսավոր դարձնել: Այս նշանը գիտի, որ եթե իրեն շրջապատող մարդիկ երջանիկ լինեն, իր առաքելությունը կարելի է կատարված համարել: Նա անկեղծորեն հավատում է, որ ամենը ինչ մեզ պետք է, սերը և հոգատարությունն են:

5. Առյուծ
Անհավանականորեն հավատարիմ է՝ ոչ միայն իր համար թանկ մարդկանց համար աշխարհի ծայրը կգնա, այլև երբեք նրանց չի դավաճանի: Համոզված է իր նվիրվածության հարցում, դա նրան դարձնում է բացառիկ զուգընկեր և ընկեր: Հնարավոր է՝ եսակենտրոն է, բայց գիտի, որ միշտ հնարավոր առավելագույնն անում է իր մոտ շրջապատի համար:

6. Կույս
Միշտ ամեն ինչ վերլուծում է: Ամենաշատը համոզված է իր խելամտության և ինտելեկտի հարցում, ուստի հպարտ է իր խոհեմությամբ և վերլուծական մտքով:

7. Կշեռք
Եթե այդ նշանը պետք է հաջողության հասնի, առանց շփոթվելու իր գրավչությունը գործի կդնի: Կշեռքներն ամենաշատը վստահ են ցանկացած մարդու հիացնելու իրենց ունակության հարցում: Շատ են սիրում ուշադրություն:

8. Կարիճ
Շատ է սիրում իրեն: Նա համզոված է իր ինքնասիրության հարցում, դա չի քննարկվում: Կարիճն իր երկրպագուն է, հանուն իրեն պատրաստ է հասնել ինչի ասես, ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել:

9. Աղեղնավոր
Համոզած է ազնիվ և շիտակ լինելու իր ունակության հարցում՝ միաժամանակ չլինելով անտակտ և կոպիտ: Երբեմն գերագնահաում է իրեն, քանի որ վիրավորում է շրջապատողների զգացմունքները, բայց երբեք իրեն չի խոստովանում: Աղեղնավորը համարում է, որ իր առաքելությունն է այս աշխարհ ուրախություն բերելը, բարություն և ճշմարտություն ուսուցանելը:

10. Այծեղջյուր
Միշտ համոզված է սեփական հաջողության հարցում: Երբ հասնում է նպատակին, անմիջապես սկսում է մյուսի մասին մտածել: Նաև համոզված է իր մոտիվացիայի հարցում որպես իր գլխավոր շարժիչ ուժի: Կարողանում է կյանքում քայլել գլուխը բարձր:

11. Ջրհոս
Արարող է, նորարար, ինչի շնորհիվ՝ շատ բանի է հասնում: Նրա հաղթաթուղթը ոչ շաբլոն մտածողությունն է: Դա այն է, ինչում նա ամենաշատը վստահ է:

12. Ձուկ
Շատ խելացի են, բայց կարծում են, որ ամպերում սավառնելը շատ օգտակար և առաջխաղացնող է իրենց համար: Ամենաշատը վստահ են իրենց բաց և անկեղծ լինելու մեջ, ինչը նրանց դարձնում է հրաշալի ընկեր, գործընկեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր