Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

17 հոկ 2023 10:17

Արցախի իշխանությունների հրահանգով՝ Արցախում ծառայածները պետք է այրեին իրենց զինվորական գրքույկները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք:


Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Արցախից ՀՀ տեղափոխվեցին բռնի տեղահանված քաղաքացիներ:


Տեղափոխումը տեղի է ունեցել ճնշումների ազդեցության տակ: Քիչ չեն համացանցում հայտնված այն հոլովակները, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները զենքի սպառնալիքով ստիպում էին արցախահայությանը անել այս կամ այն գործողությունը։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները հրահանգել են՝ սահմանն անցնելուց առաջ բոլոր նրանք, որոնք ծառայել են Պաշտպանության բանակում, այրեն զինվորական գրքույկները հնարավոր տհաճություններից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանց ասվել է, որ եթե Հակարիի կամրջի մոտ տեսնեն զինվորականի, կգերեվարեն, ու ստիպված Արցախի նախկին եւ ներկա զինծառայողները մասսայաբար վառել են իրենց զինվորական գրքույկները:


Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են բազմաթիվ արցախահայեր, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ անունները չենք հրապարակում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր