Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

24 հոկ 2023 13:02

Ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել.Զենք պետք էր շուտ ձեռք բերել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ  խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի  հայտարարություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:


«Պատերա՞զմ, թե՞ խաղաղության` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է», - նշեց նա:


Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում: Ըստ նրա` ամենալուրջ վտանգը կայանում է նրանում, որ Հայաստանը չդառնա արևմուտքի, հյուսիսի ու հարավի բախման թատերաբեմ:


«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի: Մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում», - ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:


Նա ավելացրեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր:


«Մինչ այդ, զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից», - նշեց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր