ՔՊ-ում խորը անհամաձայնություն կա, ոմանք քննադատում են Փաշինյանի եւ նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ: Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, եւ խոսվում է այն մասին, որ նախկինները եւ ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել:
Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետեւողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաեւ հենց ՔՊ թիմում, որովհետեւ մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում