10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

27 հոկ 2023 14:37

Ադրբեջանից գազ գնելն անհնար է քանի որ այդ գազից հենց Ադրբեջանին էլ է քիչ մնում

Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել այսօրվա գործող քաղաքական  ուժի հայտարարությունները, քանի որ դրանց ստիպված պետք է որակումներ տամ, որովհետև մի հայտարարությունը մյուսից դեգեներատ է,  Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի հայտարարությանը՝ ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ այսօր երկիր են ղեկավարում մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը, կառավարման համակարգը, առավել ևս չգիտեն, թե ինչ է էներգետիկան և ինչպես կարելի է դրանով աշխատել։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանից, իբր, գազ գնելու մասին հայտարարությանը, որը հիմարություն է, ասեմ, որ դա անհնար է։ Սկսենք նրանից, որ ադրբեջանական գազի 90 տոկոսը պատկանում է British Petroleum բրիտանական ընկերությանը, որը ունի երկարատև պայմանագիր  Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Քանի որ այդ գազից հենց Ադրբեջանին էլ է քիչ մնում, ինքը ստիպված նաև լրացուցիչ գազ է ներմուծում   Ռուսաստանից։ Այս պահին Ադրբեջանը 1-2մլդ խ/մ տարեկան գազ է ներմուծում։ Երկրորդն էլ՝ ադրբեջանական գազը բավականին թանկ է, համեմատության համար ասեմ, որ թուրքերին իրենք վաճառում են մոտավորապես 300 դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ մենք Ռուսաստանից գնում ենք 175 դոլարով», - մանրամասնեց մասնագետը։

Մանվելյանի խոսքով՝ նմանատիպ անհեռանկար հայտարարություններ անելուց առաջ կարելի է մի փոքր մտածել ու ծանր ու թեթև անել, մտածել քաղաքական հետևանքների մասին։

«Օրինակ, «Գազպրոմ Արմենիան» ռուսական սեփականություն է և դրա համար էլ ՌԴ-ն մեզ էժան գազ է տալիս։ Եթե այս իշխանությունները պատրաստ են Ադրբեջանից գազ գնել 300 դոլարով, նվազագույնն եմ ասում դա, օրինակ, այս պահին  գազի գինը եվրոպական շուկայում, որտեղ ադրբեջանական գազն է գնում, 600 դոլար է, ապա  բիտանական ընկերությունները կհամաձայնեն միջին եվրոպական գներով ՀՀ-ին գազ վաճառել։ Սա, մեղմ ասած, հիմարություն է և կբերի ՀՀ ամբողջ տնտեսության ոչնչացման, կսկսվի տնտեսական կոլապս՝ գյուղատնտեսական բոլոր բնագավառներում», - նկատեց նա։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերը կարգավորելուց հետո, Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր